ԱՄՆ դեսպանատունը տարածում է տեղեկատվություն սենատոր Սթիվ Դեյնսի՝ Սալոմե Զուրաբիշվիլու և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։
Ինչպես նշված է դեսպանատան հաղորդագրությունում, հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ռազմավարական կարևորությունը ԱՄՆ-ի համար և այլ հարցեր։
«Սենատոր Դեյնսը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլուն և քաղաքական կուսակցությունների առաջնորդներին՝ քննարկելու Վրաստանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար, վերջին շրջանում ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունների վերաբերյալ մտահոգությունները և պրոարևմտյան Վրաստանի կողմից տարածաշրջանում բարեկեցություն, առաջընթաց և կայունություն ապահովելու անհրաժեշտությունը», – նշված է դեսպանատան հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Հանդիպումից հետո Դեյնսը նշել է, որ ողջունում է Կոբախիձեի հետ հանդիպելու հնարավորությունը՝ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման հարցերը քննարկելու նպատակով։