Հնդկաստանում և Նեպալում ուժեղ անձրևների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել
Հնդկաստանում և Նեպալում ուժեղ անձրևների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, – գրում է «Ռոյթերս»-ը։
Մեդիայի հաղորդմամբ՝ ուժեղ տեղումները Հնդկաստանում և Նեպալում սկսվել են չորեքշաբթի օրը։
Արևելքում գտնվող Բիհար նահանգում, ըստ պետական արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի, առնվազն 64 մարդ է զոհվել։
Տեղական մեդիայի տվյալներով՝ Հնդկաստանի ամենամարդաշատ նահանգում՝ Ուտար Պրադեշում, ավելի քան 20 մարդ է զոհվել։
Նմանապես, Նեպալում ուժեղ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։
Հնդկաստանի օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում ուժեղ անձրևները, ամպրոպի և ուժեղ քամու ուղեկցությամբ, կշարունակվեն մինչև կիրակի։