Իագո Խվիչիա. Ես դեմ չեմ ցույցերին, բայց քիչ եմ հավատում, որ Վաշաձեի ցույցերով դատաիրավական բարեփոխումներ տեղի կունենան
Իագո Խվիչիա. Ես դեմ չեմ ցույցերին, բայց քիչ եմ հավատում, որ Վաշաձեի ցույցերով դատաիրավական բարեփոխումներ տեղի կունենան

Ես դեմ չեմ ցույցերին, բայց քիչ եմ հավատում, որ Վաշաձեի ցույցերով դատաիրավական բարեփոխումներ տեղի կունենան։ Այս տեսանկյունից ես մի փոքր թերահավատ մարդ եմ,- ասել է «Գիրչիի» առաջատար Իագո Խվիչիան։

Նրա խոսքով, ավելի լավ է ընդդիմությունը շարունակի աշխատանքը խորհրդարանում:

«Առայժմ մենք լավ ենք գնում։ Այս հանձնաժողովի շրջանակներում մենք «Քոցերին» ստիպել ենք հրարաժարվել օրենքներ ընդունել։ Շարունակենք այդպես, սրանից լավ բան չենք կարող պատկերացնել։ Եթե ​​ընդդիմությունը սկսի իրար հետ խոսել, դա էլ լավ կլինի։ Ինչ վերաբերում է փողոցին, ապա, կարծում եմ, որոշ ընդդիմադիրներ փողոցի մասին լավ հիշողություն չունեն, և ավելի լավ է շարունակել աշխատանքը խորհրդարանում»,- ասաց Իագո Խվիչիան։

«Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն խորհրդարանում ճեպազրույցում ասաց. «Վրացական երազանքն» առանց հանրային բողոքի չի նահանջի: