Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով Ուկրաինայում է։ Երկկողմ հանդիպումից հետո նախագահներին կմիանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը և կկայանա եռակողմ հանդիպում, որտեղ նրանք կքննարկեն Ուկրաինայում պատերազմը դիվանագիտական ​​ճանապարհով դադարեցնելու հարցը։ Անտոնիո Գուտիերեշի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Զելենսկին խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ապահովել Զապոռոժյեի ատոմակայանի անվտանգությունը։

Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Էրդողանը Զելենսկիին հայտնելու է, որ պատրաստ է նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպում կազմակերպել, ինչի մասին Պուտինը ակնարկել է օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ։

Թուրքական լրատվամիջոցները դիվանագետների հիման վրա գրում են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման դեպքում առաջնորդները կքննարկեն պատերազմի «ուղեցույցը»։