12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ տեղի չեն ունենա
12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ տեղի չեն ունենա:
12-րդ դասարանցիների համար ատեստացիոն քննությունների վերացման մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Կրթության համակարգի բարեփոխումը մեր հիմնական առաջնահերթությունն է 2019 թվականին և հաջորդ տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ կրթության նախարարությունը հայտարարել էր ատեստացիոն քննությունների հետ կապված փոփոխությունների մասին: Մեզ հարկավոր է հզոր և անկախ դպրոց, որը կողմորոշված կլինի կրթություն ստանալու, այլ ոչ թե մեր երեխաներին քննությունների համար պատրաստելու վրա: Դպրոցում կրթություն ստանալը ամենամեծ առաջնահերթությունն է: Կրթության նախարարությունը ընդունել է որոշում վերացնել ավարտական քննությունները»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հունվարի 28-ին կրթության համակարգի նոր մոդելի շնորհանդեսի ժամանակ հայտնի էր դարձել, որ փոխվում է ատեստատ ստանալու կարգը և համապատասխանաբար դպրոցի ավարտական քննությունները վերացվում են: Սկզբնական որոշմամբ, 2019 թվականին վերացվել էր միայն 11-րդ դասարանցիների քննությունները, իսկ 12-րդ դասարանցիների համար քննությունները այս տարի պահպանվել էին: Նշված հարցը հանդիսացավ տարակարծիքների պատճառ, հասարակության մի մասը գտնում է, որ ավարտական քննությունները պետք է վերացվեին նաև 12-րդ դասարանցիների համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan