11-րդ գումարտակը «Կայուն աջակցություն» առաքելության շրջանակներում ժամանել է Աֆղանստան (վիդեո)

Վրաստանի զինված ուժերի առաջին հետևակային բրիգրադի 11-րդ գումարտակը ամբողջական անձնակազմով ժամանել է Աֆղանստան:

Ստորաբաժանմանը Բագրամի ավիացիոն բազայում դիմավորել են Աֆղանստանի իսլամական Հանրապետությունում Վրաստանի ԶՈՒ-ի ավագ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Արչիլ Օմիաձեն և 31-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լաշա Ադուաշվիլին:

Առաջին հետևակային բրիգադի 11-րդ գումարտակը կփոխարինի 31-րդ գումարտակին:

Վրաց զինծառայողների գլխավոր խնդիրն է լինելու Բագրամի ավիացիոն բազայի անվտանգության հարցերը:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: