Խորհրդարանական «անկախ պատգամավորներ» խմբակցությունը ներկա չի Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցին
Խորհրդարանական «անկախ պատգամավորներ» խմբակցությունը ներկա չի Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցին

Խորհրդարանական «անկախ պատգամավորներ» խմբակցությունը ներկա չի Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցին: Խմբակցության անդամները դիմել են կանոնակարգով նախատեսված բոյկոտի: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որն խմբակցության նախագահ Մարիամ Ջաշին ուղարկել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին:

Խմբակցությունում ասում են, որ քանի որ Վրաստանի Նախագահի զեկույցի կանոնակարգը չի նախատեսում ինտերակտիվ դիսկուրս և հիմնականում ունի ձևական բնույթ, նրանք չեն կարծում, որ էապես հետաքրքիր է մասնակցել այդ զեկույցին:

«Չենք լսելու այն հարցերի պատասխանները որոնք հասարակությունը ունի նախագահի մոտ»,- ասել են խմբակցությունում:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս րոպեներին զեկույցով ելույթ է ունենում Վրաստանի խորհրդարանում: