Տոկիոյի Օլիմպիական խաղերը հնարավոր է անց կացվեն 2020 թվականի վերջին
Տոկիոյի Օլիմպիական խաղերը հնարավոր է անց կացվեն 2020 թվականի վերջին: Պատճառը կորոնավարակի տարածման վտանգն է,- այս մասին գրում են ճապոնական լրատվամիջոցները:
Ավելի վաղ ճապոնացի հեծանվորդ և դահուկորդ Սեյկո Հասիմոտոն, ով այժմ երկրի գեղասահքի ֆեդերացիայի նախագահն է և խորհրդարանի սպորտի հարցերով խորհրդատում, հայտարարել էր, որ Ճապոնիան համաձայնության է եկել միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի համաձայն երկիրն իրավունք ունի որոշ ժամանակով հետաձգել խաղերը:
Ըստ ժամանակացույցի, Տոկիոյի օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Կորոնավարակի համաճարակի պատճառով, Տոկիոյում չեղարկվել են ամառային խաղերից առաջ նախատեսված թեստային մրցաշարերը: Նշենք, որ Ճապոնիայում կորոնավարակով վարակված է 980 մարդ: