100 տարի առաջ, այս պատերի ներսում կուտակվել են բազմաթիվ մտքեր, որոնք ծնունդ են առել գիտական և մշակութային շրջանակներում. Կվիրիկաշվիլի

11:55, 08.02.2018

Շատ ուրախ եմ, որ այսօր մեր ուրախությունն են կիսում աշխարհի առաջատար գիտական շրջանակների ներկայացուցիչները, ովքեր այցելել են մեզ մոտ, որպեսզի մեզ հետ միասին տոնեն մեր համալսարանի 100 ամյա հոբելյանը,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, Թբիլիսիի պետական համալսարանի 100 ամյա հոբելյանին նվիրված կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Վարչապետը իր ելույթը սկսել է Իվանե Ջավախիշվիլիի խոսքերով՝ «ազգային կրթությանը պետք սպասարկի՝ բարձրագույն  գիտական և ազգային բարձրագույն կրթական հաստատությունը»:

«Ինձ համար մեծ պատիվ է դիմել ձեզ այս ամբիոնից, որտեղից ժամանակին խոսքով ելույթ են ունեցել մեր ազգի երևելի անձինք: Հենց Իվանե Ջավախիշվիլին իր համախոհների հետ միասին կրել են այս բեռը և ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատություն: Նրանց ջանքերը և հավատքը, որ վրաց ժողովրդին հարկավոր էր ուսումնական հաստատություն, արդարացրել է իրեն և այս պատերի ներսում դաստիարակվել են և ուսում ստացել հազարավոր մարդիկ: Շատ խորհրդանշական է, որ այս օրը համընկնում է Դավիթ Աղմաշենեբելիի հիշատակման օրվա հետ: Ինչպես ասում էր պատմաբան Մոսե Ջանաշվիլին՝ «Իվանե Ջավախիշվիլին մեր համալսարանի ասպետն է»: Վրացական գիմնազիայի շենքը նա վեր ածեց ազգային մեծարման տաճարի»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով համալսարանի ստեղծման միտքը շատ խորն էր, քան այժմ որևէ հաջող կրթական հաստատության ստեղծումը: Վարչապետը նշել է նաև, որ շատ է հպարտանում, որ այս միջոցառումները անց են կացվում Յունեսկոյի հովանու ներքո:

«100 տարի առաջ, այս պատերի ներսում կուտակվել են բազմաթիվ մտքեր, որոնք ծնունդ են առել գիտական և մշակութային շրջանակներում: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք նրան, որ այստեղ հիմնվում էր վրաց լեզվով գիտական մտքի և խոսքի սովորույթները: Ինչպես հետագայում ասում էր Իվանե Ջավախիշվիլին՝ «երիտասարդությունը այստեղ է կոփում իր լեզուն, վրաց մշակույթը և գիտելիքներ»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի հայտարարությաբ, այսօր համալսարանը կանգնած է գիտության կողմից կառուցված հիմքի վրա և 100 ամյա հոբելյանը դիմավորում է, որպես երկրի կարևորագույն կրթական-գիտահետազոտական հաստատություն, որը մտցված  է աշխարհի առաջատար համալսարանների ցուցակում:

 

 

 

Նմանատիպ