სუს-ი. მოწმის სახით დაიკითხნენ ადამიანები, რომელთა ე.წ. დასკვნებს ეყრდნობოდა „ბიბისის“ ინფორმაცია, გამოკითხვისას ყველა მათგანმა უარყო, რომ მათი დასკვნები ეხებოდა ნივთიერება „კამიტს“
Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լաշա Մաղրաձեի հայտարարությամբ՝ BBC-ի ռեպորտաժում ներկայացված տեղեկատվության կապակցությամբ իրականացված քննության շրջանակում հարցաքննվել է 93 վկա։ Նրանց թվում են Ներքին գործերի նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ, բժիշկներ, փորձագետներ, բրիտանական ռեպորտաժում ներգրավված անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլք։
Ինչպես նշել է Մաղրաձեն ՊԱԾ-ում անցկացված ճեպազրույցի ընթացքում, վկայի կարգավիճակով հարցաքննվել են այն անձինք, ում եզրակացություններին կամ տեղեկատվությանը հղում էր արել BBC-ն՝ Վրաստանում թունավոր քիմիական նյութի՝ «Կամիթ»-ի կիրառման մասին։ Հարցաքննության ժամանակ վկայությունները ամբողջությամբ հերքել են, թե իրենց տեղեկատվությունն առնչվել է այդ նյութին։
«Քրեական գործի շրջանակում իրականացվել է 160-ից ավելի քննչական գործողություն, հարցաքննվել է 93 վկա։ Առգրավվել են տարբեր տեսակի փաստաթղթեր Ներքին գործերի նախարարությունից և մաքսային ծառայությունից։ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի բազաներից առգրավվել է 25 նմուշ, որոնց վրա կատարվել է քիմիական փորձաքննություն Լևան Սամխարաուլուի անվան դատաբժշկական փորձագիտական ազգային բյուրոյում», – նշել է Մաղրաձեն։
Նրա խոսքով՝ «բրոմոբենզիլ ցիանիդ» (հայտնի որպես «Կամիթ») նյութը երբեք չի գնվել Վրաստանի ՆԳՆ-ի կողմից։
«Բոլոր այն անձինք, որոնց տվյալներին հղում էր արվում BBC-ի նյութում, հարցաքննության ժամանակ միանշանակ հայտարարել են, որ իրենց տրամադրած տեղեկատվությունն ու եզրակացությունները չեն առնչվել «Կամիթ»-ի կամ որևէ այլ թունավոր նյութի։ Նույնիսկ ուսումնասիրության հեղինակները պարզաբանել են, որ նման ուղղությամբ ոչ մի ուսումնասիրություն չեն իրականացրել, ուստի չեն կարող հաստատել նման նյութի օգտագործման փաստ», – ասել է նա։
Մաղրաձեն նաև նշել է, որ «բրոմոբենզիլ ցիանիդ»-ի՝ այսպես կոչված «Կամիթ»-ի կիրառումը մարդու նկատմամբ առաջացնում է ծանր հետևանքներ, և շատ դեպքերում՝ մահացու։ Այդ իսկ պատճառով այն արգելվել է քաղաքակիրթ աշխարհում դեռ 1930-ականներին։
Ինչ վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերի 4-5-ի ցույցերին, Մաղրաձեն ընդգծել է, որ օգտագործված նյութերը չեն դասվում արգելված նյութերի շարքին։
«Քննությամբ հաստատվել է, որ զանգվածի կառավարման նպատակով կիրառվել է «քլորոբենզիլիդեն մալոնոնիտրիլ», որն օգտագործվել է «պրոպիլենգլիկոլ»-ի լուծույթի տեսքով։ Նշված նյութերից ոչ մեկը չի դասվում արգելված նյութերի կատեգորիային», – հայտարարել է Լաշա Մաղրաձեն։