Իլհամ Ալիև. Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։
Ալիևի խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո երկրները սերտորեն համագործակցում են Միջին միջանցքի նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։
«Այս երթուղին կանցնի Հայաստանի տարածքով, և անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։ Այն ներկայումս նման կարգավիճակ չունի։ Այս նախագիծը հնարավորություն կտա Ադրբեջանի երկու մասերը՝ հիմնական տարածքը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, կապել անընդհատ տրանսպորտային գծով, էներգետիկ գծով, օպտիկամանրաթելային մալուխով, էլեկտրահաղորդման գծերով և, հնարավոր է, խողովակաշարերով։ Սա կստեղծի փոխշահավետ իրավիճակ, քանի որ Ադրբեջանի երկու մասերն էլ կմիացվեն տրանսպորտային ենթակառուցվածքներով, իսկ նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի շատ երկրների համար», – ասել է Իլհամ Ալիևը։