Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ընթանում է  «ուղղափառ ծնողների միության» ներկայացուցիչների բողոքի ցույցը
Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ընթանում է «ուղղափառ ծնողների միության» ներկայացուցիչների բողոքի ցույցը

«Սպորտը պետք է ազատվի ԼԳԲՏ անձանց օգտին քարոզչությունից և քաղաքականությունից»,- այս պահանջով  ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ընթանում է բողոքի ակցիա, որը կազմակերպել են ուղղափառ ծնողների միության ներկայացուցիչները և հոգևոր անձինք:

Ինչպես հայտարարել է շարժման լիդեր Ավթանդիլ ՈՒնդաիձեն, վրաց հասարակության մեծ մասը չի ընդունում ԼԳԲՏ թեմի պահվածքը և հենց դա է հանդիսանում բողոքի պատճառը:

Ցուցարարները պահանջում են, որ սպորտի ոլորտի ներկայացուցիչները զբաղված լինեն միայն սպորտով և դրանով ուրախացնեն երկրպագուներին:

Ցույցին մասնակից հոգևորական Դավիթ Իսակաձեն հայտարարել է, որ ԼԳԲՏ թեմի ներկայացուցիչներին աջակցելը հանցանք է: