Ֆինանսների նախարարությունում փոփոխություններ չեն ծրագրվում. Մամուկա Բախտաձե
Ֆինանսների նոր նախարար Մամուկա Բախտաձեն չի ծրագրում լայնածավալ կադրային փոփոխություններ իրականացնել նախարարությունում,- այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Գտնում եմ, որ ֆինանսների նախարարությունը հաջող գերատեսչություն է: Համապատասխանաբար այս պահին որևէ լուրջ կադրային փոփոխություններ չեմ ծրագրում»,- ասել է Բախտաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն ստորագրել է Մամուկա Բախտաձեին ֆինանսների նախարարի պաշտոնում ներկայացնելու հրամանագիրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan