Ֆեյսբուքում հայտնվել է 360° լուսանկարներ տեղադրելու հնարավորություն
Ֆեյսբուք սոցիալական ցանցում վաղուց արդեն կա 360° տեսանյութեր տեղադրելու հնարավորություն, սակայն այսպիսի տեսանյութեր ոչ բոլորը կարող են ստեղծել և տեղադրել Ֆեյսբուքում, որովհետև դրանք պետք է նկարահանվեն հատուկ տեսախցիկներով: Այժմ հերթը հասավ նաև 360° լուսանկարներին, որոնք լուսանկարելու համար անհրաժեշտ է ընդամենը ունենալ սմարթֆոն:
Գրեթե բոլոր ժամանակակից սմարթֆոններում առկա է 360° պանորամաներ լուսանկարելու ֆունկցիան, իսկ եթե այն բացակայում է, ապա կարող եք օգտվել նմանատիպ ֆունկցիա ունեցող համապատասխան հավելվածներից:
360° լուսանկարները Ֆեյսբուքում տեղադրվում են նույն մեխանիզմով, ինչ սովորական լուսանկարները, սակայն ցուցադրվում են 360° ռեժիմով: