Ֆեդերերը Մարեյի դեմ խաղացել է շոտլանդական կիսաշրջազգեստով
Ֆեդերերը Մարեյի դեմ խաղացել է շոտլանդական կիսաշրջազգեստով

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն ու բրիտանացի Էնդի Մարեյը բարեգործական մրցախաղ են անցկացրել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:

36-ամյա շվեյցարացին հաղթել է 2 սեթում՝ 6:3, 3:6, (10:6): Երկրորդ գեյմում Ֆեդերերը հանդես է եկել շոտլանդական կիսաշրջազգեստով (կիլտ): Դա վնասվածքից վերականգնված Էնդի Մարեյի առաջին մցրախաղն էր Ուիմբլդոն-2017-ից հետո:

11 հազար երկրպագու տեղավորող մարզահամալիում ազատ տեղեր չեն եղել: Մրցախաղից ստացված հասույթը կփոխանցվի Unicef-ին և Շոտլանդիայի բարեգործական հիմնադրամներին: