Օլիմպիական չեմպիոնը կվաճառի մեդալը երկրաշարժից տուժածներին օգնելու համար
Օլիմպիական չեմպիոնը կվաճառի մեդալը երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Ծանրամարտի 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիանուշ Ռուստամին որոշել է վաճառել մեդալը, որպեսզի օգնի երկրաշարժից տուժած հայրենակիցներին:

«Իմ պարտքն եմ համարում ինչ-որ քայլ անելը, որպեսզի օգնեմ իմ սերիլի հայրենակիցներին, որոնք տուժել են երկրաշարժի պատճառով:

Վերադարձնում եմ ոսկե մեդալը, որը պարտկանում է ժողովրդիս: Կվաճառեմ մեդալը և ստացած գումարը կնվիրաբերեմ երկրաշարժից տուժածներին»,- Ռուստամիի խոսքը մեջբերում է «Insidethegames.biz»-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհերի թիվը հատել է 500-ի սահմանը: