Քիչ առաջ աղմուկ էր Օզուրգեթիի թիվ 43 ընտրատեղամասի տարածքում: Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, «Վրաց խորհրդարանայինների հասարակություն» ոչկառավարական կազմակերպության անդամ Փիքրիա Մամարդաշվիլին փորձել է նկարահանել ընտրատեղամասի մոտակայքում գտնվող ավտոմեքենաները, որտեղ կուսակցությունների ակտիվիստները նստած են եղել ցուցակներով:
«Ինձ հնարավորություն չի տրվել նկարահանել այդ մարդկանց, իսկ հիմնական խոչընդոտողը եղել է սակրեբուլոյի պատգամավորը: Իրավիճակը լիցքաթափելու նպատակով զանգահարել եմ ոստիկանություն»,- ասել է Մամարդաշվիլին:
Սակրեբուլոյի նորընտիր պատգամավոր Վլադիմիր Ղլոնտին հերքում է մեղադրանքները և մեղադրում է Մամարդաշվիլիին սադրանի մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan