Փոթիում անցկացվել է «Փազիսի» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնը
Փոթիում անցկացվել է «Փազիսի» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

Փոթիում անցկացվել է արվեստի 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: Փառատոնին մասնակցել են Վրաստանի, Բուլղարիայի, Լատվիայի, Ղազախստանի, Իսրայելի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Լեհաստանի ստեղծագործական խմբերը:

Փառատոնը տևել է երեք օր, ժյուրիի առջև ներկայացել է շուրջ 700 մասնակից:

Փառատոնի կազմակերպիչ Դարեջան Գեփերիձեի խոսքով, ժյուրիի որոշմամբ, գրան պրին փոխանցվել է առանձնահատուկ համույթի, որին հանդիսատեսը դիմավորել է բուռն ծափահարություններով:

«Խուլոյի «Բերմուխա» համույթը այս մրցանակը ձեռք է բերել արժանի կերպով»,- հայտարարել է Դարեջան Գեփերիձեն:

«Փազիսի» միջազգային փառատոնը անցկացվել է Փոթիի մունիցիպալիտետի աջակցությամբ: