Փարիզի հյուսիսում ոստիկանը սպանել է երեք մարդու
Փարիզի հյուսիսում ոստիկանը սպանել է երեք մարդու

Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել  քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա և  վիրավորել  ևս երեքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:

Իրավապահ մարմիններում աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝  ոստիկանը վիրավորել է իր սիրելիին, նրա մորը և  քրոջը, սպանել կնոջ հորը, ինչպես նաև  հարեւանությամբ բնակվող երկու մարդու:

31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել: Agence France-Presse-ի տվյալներով՝  նրա սիրելին դրանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, հեռանում է իրենից:

Ֆրանսիայում այս տարի իրավապահների  շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան են եղել արդեն 46 ոստիկան և 16 ժանդարմ: Ըստ հոգեբանների՝ պատճառը  աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու անհատական կյանքի դժվարությունների համատեղումն է: