Տեխասի հրաձիգին մահացած են գտել մեքենայում
Տեխասի հրաձիգին մահացած են գտել մեքենայում

Տեխասի հրաձիգին չեն սպանել եկեղեցում, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Դևին Պատրիկ Քելլին, ով երեկ հրաձգություն էր իրականացրել Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգս բնակավայրի բապտիստական եկեղեցում, մահացած է գտնվել դեպքի վայրից ոչ հեռու՝ մեքենայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգային իշխանությունների հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հրաձգությունից հետո զենք ունեցող տեղի բնակիչներից մեկը սկսել է հետապնդել հրաձիգին։ Դրանից հետո Քելլիին մահացած են գտել մեքենայում։ Ներկայում հայտնի չէ, թե կոնկրետ ով է սպանել հարձակվողին։ Իշխանությունները չեն բացառում ինքնասպանության վարկածը։

Հրաձիգի արարքի շարժառիթների մասին չի հաղորդվում։ Նա 27 մարդու կյանք է խլել, կան տասնյակից ավելի վիրավորներ։

Քելլին 2010-14 թթ ծառայություն է անցել ԱՄՆ ռազմաօդային ուժերում և «ամոթով» հեռացվել 2014 թվականի մայիսին՝ զինվորական դատարանի որոշմամբ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։