Վրաց վետերան շախմատիստուհիները փայլուն ելույթ են ունենում Իտալիայում ընթացող սենիոր շախմատիստների աշխարհի առաջնությանը

Իտալիայում ընթացող Սենյոր շախմատիստների աշխարհի առաջնությանը հերթական հաղթանակն է տարել  լեգենդար  Նոնա Գափրինդաշվիլին:

Շախմատի թագուհին պարտության է մատնել Մոնղոլիայի ներկայացուցիչ Պուրեվդորժ Բիջինլհամին: Իսկ Թամար Խմիադաշվիլին ոչ ոքի է խաղացել ռուս նատալյա Տիտորենկոյի հետ:

Առաջնության փայլուն կերպով հանդես է գալիս նաև Ցիալա Քասոշվիլին, նա 50 անց շախմատիստների անվանակարգում պարտության է մատնել նոր զելանդացի Ելենա Միլիգանին:

Ցիալա Քասոշվիլին իր ակտիվում ունի երեք հաղթանակ և մեկ պարտություն: