Վրաց ռեգբիստները կրկին ուրախացրեցին երկրպագուներին. Այս անգամ 54 միավոր ընդունեց Կանադայի հավաքականը

00:01, 12.11.2017

Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը նօյեմբերյան թեստ հանդիպումները սկսեց հաղթանակով:

Բորիս Պաիճաձեի անվան մարզադաշտում մեր մարզիկները տասնյակ հազարավոր երկրպագուների առջև ցուցադրեցին լավագույն խաղերից մեկը, որի արդյունքում 54:22 հաշվով պարտության մատնվեց  Կանադայի ազգային հավաքականը:

«Դինամո» մարզադաշտում լելոների հեղինակներ դարձան՝ Սոսո Մաթիաշվիլին, Գիորգի Նեմսաձեն, Լևան Չիլաչավան, Մերաբ Շարիքաձեն և Կախա Ասեիշվիլին:

Նշենք, որ մեկ շաբաթից Վրաստանի հավաքականը անց է կացնելու պատմական հանդիպում ՈՒելսի ազգային հավաքականի հետ: Իսկ նոյեմբերյան թեստ հանդիպումները կեզրափակվեն նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղով:

 

 

Նմանատիպ