Վրաստանում 5 տարին չլրացած երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 26%-ով. Առողջապահության նախարարություն
Վրաստանում 5 տարին չլրացած երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 26%-ով. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, Վրաստանում 5 տարին չլրացած երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 26%-ով: Դրա հետ մեկտեղ 38%-ով նվազել է մինչև 28 օրեկան նորածինների մահացության ցուցանիշը:

Մոր և մանկան մարտավարության ընթացքի զեկույցը այսօր բժշկական հանրությանն են ներկայացրել առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն և իր տեղակալը: Զեկույցում խոսքը մոր և մանկան առողջության զարգացման նպատակների մասին է: Դավիթ Սերգեենկոյի մեկնաբանմամբ, հենց մահացության ցուցանիշն է այն առաջին և գլխավոր արդյունքը, որը գրանցվել է մարտավարության արդյունքում:

 

Առողջապահության նախարարությունը մարտավարությունը մշակել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Մանկանց հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ: