Նոյեմբերի 16-17-ին Վրաստանը հյուրընկալելու է Բելառուսի մշակույթի օրերը: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության տեղեկությամբ, միջոցառման կազմակերպիչը Վրաստանում Բելառուսի Հանրապետությունն է:
Մշակույթի օրերի տոնական բացման արարողությունը և գալա համերգը անցկացվելու է նոյեմբերի 16-ին, 19:00-ին, Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում (Ռուսթավելու 17):
Դրա հետ մեկտեղ Ռուսթավելու թատրոնի ճեմասրահում կացնկացվի Բելառուսի Հանրապետության ազգային պատմության թանգարանի ցուցահանդես:
Մշակույթի օրերի շրջանակներում, երկու օրվա ընթացքում, Կինոյի տանը կցուցադրվեն բելառուս ռեժիսորների ֆիլմերը:
Նշենք, որ Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներին մուտքը ազատ է: