Վրաստանում կազմակերպված հանցանքի դեմ պայքարի ցուցանիշը բարելավվել է 37 աստիճանով. ՆԳՆ
Վրաստանում կազմակերպված հանցանքի դեմ պայքարի ցուցանիշը բարելավվել է 37 աստիճանով. ՆԳՆ

Համաշխարհային տնտեսական վեհաժողովի գլոբալ մրցունակության մասին ամենամյա հաշվետվությանը հենվելով, Վրաստանի ոստիկանությունը գործունեության արդյունավետության ուղղությամբ գրանցել է առաջընթաց:

Ներքին Գործերի նախարարության լրատվությամբ, գլոբալ մրցունակության հաշվետվությունը կազմվում է միջազգային կազմակերպությունների վիճակագրություններին հենվելով, դրանց թվում են՝ միջազգային արժութային հիմնադրամը, համաշխարհային բանկը և Եվրամիության տարբեր գործակալություններ:

Հաշվետվությունում գնահատված է 137 երկիր, տարբեր ինդիկատորների համաձայն, որոնք մասնակիորեն ազդեցություն ունեն երկրի տնտեսական զարգացման վրա:

Նշված հաշվետվության համաձայն, 2017 թվականին 2012-ի հետ համեմատ Վրաստանում կազմակերպված հանցանքի ինդեքսը բարելավվել է 37 միավորով և երկիրը  75-րդ հորիզոնականից բարձրացել է 38-րդ տեղը:

Ինչ վերաբերում է միջազգային հաղորդակցությունների գլոբալ կիբերանվտանգության ինդեքսին, ապա 2014 թվականի հետ համեմատ երկիրը ցուցանիշը բարելավել է 4 միավորով և գտնվում է 8-րդ տեղում: