Վրաստանում կազմակերպված հանցանքի դեմ պայքարի ցուցանիշը բարելավվել է 37 աստիճանով. ՆԳՆ
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի գլոբալ մրցունակության մասին ամենամյա հաշվետվությանը հենվելով, Վրաստանի ոստիկանությունը գործունեության արդյունավետության ուղղությամբ գրանցել է առաջընթաց:
Ներքին Գործերի նախարարության լրատվությամբ, գլոբալ մրցունակության հաշվետվությունը կազմվում է միջազգային կազմակերպությունների վիճակագրություններին հենվելով, դրանց թվում են՝ միջազգային արժութային հիմնադրամը, համաշխարհային բանկը և Եվրամիության տարբեր գործակալություններ:
Հաշվետվությունում գնահատված է 137 երկիր, տարբեր ինդիկատորների համաձայն, որոնք մասնակիորեն ազդեցություն ունեն երկրի տնտեսական զարգացման վրա:
Նշված հաշվետվության համաձայն, 2017 թվականին 2012-ի հետ համեմատ Վրաստանում կազմակերպված հանցանքի ինդեքսը բարելավվել է 37 միավորով և երկիրը 75-րդ հորիզոնականից բարձրացել է 38-րդ տեղը:
Ինչ վերաբերում է միջազգային հաղորդակցությունների գլոբալ կիբերանվտանգության ինդեքսին, ապա 2014 թվականի հետ համեմատ երկիրը ցուցանիշը բարելավել է 4 միավորով և գտնվում է 8-րդ տեղում:
Հեղինակ -
Edgar Barsegyan