Վրաստանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերի ուղղությամբ աշխատանքը Հանրային հեռարձակողի առաջնահերթություններից է դառնում. Վասիլ Մաղլափերիձե
Վրաստանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերի ուղղությամբ աշխատանքը Հանրային հեռարձակողի առաջնահերթություններից է դառնում. Վասիլ Մաղլափերիձե

Վրաստանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերի ուղղությամբ աշխատանքը Հանրային հեռարձակողի առաջնահերթություններից է դառնում,- այս մասին հայտարարել է Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:

Հանրային հեռարձակողը այսօր ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ կնքել է համագործակցության հուշագիր:

Մաղլափերիձեի հայտարարությամբ, մեդիա-ռազմավարության շրջանակներում հաշվի է առնված մի քանի ուղղություն: Նրա խոսքով, ամենակարևորներից է, Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համար տեղեկության փոխանցումը իրենց մայրենի լեզվով:

 

Կայքէջը արդեն հասանելի է 7 լեզուներով, իսկ շուտով կգործակրվի 1tv.ge-ի հավելվածը, որտեղ հնարավոր կլինի բաժանորդագրումը՝ ցանկալի լեզվով տեղեկություն ստանալու համար:

Դրա հետ մեկտեղ, Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի խոսքով, նախատեսվում է ադրբեջաներեն և հայերեն ռադիո-հաղորդումների պատրաստում:

Ինչպես նշել է Վասիլ Մաղլափերիձեն, զուգահեռաբար, Հանրային հեռարձակողը ուժեղացնում է աշխատանքը շրջաններում, որտեղ կընտրվեն կրոնական և ազգային փոքրամասնությունների թեմաներով աշխատող լրագրողներ: