Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալում է Բելոռուսի հավաքականին
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալում է Բելոռուսի հավաքականին

Մի քանի րոպեից Քութաիսիի Ռամազ Շենգելիայի անվան մարզադաշտում ֆուտբոլի միջազգային ընկերական հանդիպումների շրջանակներում միմյանց կհանդիպեն Վրաստանի և Բելոռուսի ազգային հավաքականները:

Արդեն հայտնի է Վրաստանի ազգային հավաքականի կազմը: Վլադիմիր Վայսի ղեկավարած թիմը հետևյալն է՝ Ռոին Կվասխաձե, Լևան Գեգեչկորի, Դաթա Խոճոլավա, Գումար Կաշիա, Լաշա Շերգելաշվիլի, Վակո Գվիլիա, Ջաբա Կանկավա, Գիորգի Աբուրջանիա, Գիորգի Պապունաշվիլի, Իրակլի Սիխարուլիձե և Ջաբա Ջիղաուրի: