Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է Ջանսուղ Չարկվիանիի ընտանիքի անդամներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցել է Ջանսուղ Չարկվիանիի ընտանիքի անդամներին:
Սուրբ Երրորդության տաճարում հոգեհանգստյան արարողությանը վարչապետի հետ միասին ներկա են գտնվել մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն և նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ցավալի է երբ նման մարդիկ հեռանում են, Ջանսուղ Չարկվիանին պատկանում է այն գրողներին, ովքեր ստեղծել են մեծ դարաշրջան: Նրա արտահայտությունները երկար կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Ես ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին և ողջ հանրությանը»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Իր հերթին մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն հայտարարել է, որ Ջանսուղ Չարկվիանին ուներ սկզբունքային քաղաքացիական դիրքորոշում:
Հեղինակ -
Edgar Barsegyan