Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնում  Լեհաստան
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնում  Լեհաստան

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով մեկնում  Լեհաստան:

Նախագահի վարչակազմի լրատվությամբ, Գիորգի Մարգվելաշվիլին  դիմավորելու պաշտոնական արարողությունը կայանալու է Լեհաստանի նախագահի նստավայրում, որից հետո կայանալու է Վրաստանի նախագահի և Անդժեյ Դուդայի դեմ առ դեմ հանդիպումը:

Ծրագրվում է նաև հանդիպում ընդլայնված կազմով, որից հետո մեկնաբանություններ կարվեն վրացի և արտասահմանցի լրագրողների համար:

Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպելու է նաև Լեհաստանի հանրապետության վարչապետ Բետա Շիդլոյի, հանրապետության Սեյմի մարշալ Մարեկ Կուխչինսկիի և Սենատի մարշալ Ստանիսլավ Կարչևսկիի հետ:

Նոյեմբերի 9-ին Մարգվելաշվիլին մասնակցելու է Վարշավայի անվտանգության կոնֆերանսին:

Նշվում է նաև, որ նախագահ Մարգվելաշվիլին դիտելու է Պիասեչնո ավանում գտնվող «Վրացական Տունը», վրաց սպաների տուն թանգարանը և խորհրդանշորեն տնկելու է ծառ:

Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝ նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, արտաքին գործերի փոխնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլին, նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն, նախագահի խորհրդարանային քարտուղար Անա Դոլիձեն, նախագահի քաղաքական քարտուղար Փիքրիա Չիխրաձեն, նախագահի մարդու իրավունքների հարցերով խորհրդատու Կախա Կոժորիձեն և Լեհաստանում Վրաստանի դեսպան Իլիա Դարչիաշվիլին: