Վրաստանի կառավարությունում ծրագրվում են լայնածավալ կադրային փոփոխություններ
Վրաստանի կառավարությունում ծրագրվում են լայնածավալ կադրային փոփոխություններ

Վրաստանի կառավարությունում ծրագրվում են լայնածավալ կադրային փոփոխություններ:

Այս մասին հայտարարություն Գիորգի Կվիրիկաշվիլին անելու է վաղը:

Առաջին ալիքի լրատվությամբ 18 նախարարությունից մնալու է 13-ը:

Գոյություն ունեցող լրատվությամբ եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարությունը մանում է արտաքին գործերի նախարարությանը:

Տարածված լրատվությամբ էներգետիկայի նախարարությունը միացվում է էկոնոմիկայի նախարարությանը, իսկ բնական ռեսուրսների պաշտպանության նախարարությունը մասնատվելու է և ընդգրկվելու էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների մեջ:

Տարածված լրատվությամբ վերացվում է նաև սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը և մի մասը միացվում է մշակույթի, մյուս մասն էլ կրթության  նախարարությանը:

Բացի այդ հնարավոր է փոփոխությունների շրջանակներում վերացվի նաև պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհուրդը, ինչպես նաև հիմնվի անկախ հետաքննչական ծառայություն:

Ինչ վերաբերում է նախարարներին, ապա գոյություն ունեցող լրատվությամբ ՆԳՆ-ն նախարար է նշանակվելու Գիորգի Գախարիան: Էկոնոմիկայի նախարարություն կվերադառնա Դմիտրի Քումսիշվիլին, ինչպես նաև կլինի առաջին փոխվարչապետը և տնտեսական թիմի կոորդինատորը:

Տարածված լրատվությամբ կառավարության կազմում հայտնվելու է երկու նոր դեմք, սակայն այս պահին թե ովքեր կլինեն դրանք լրատվություն չկա: