Վրաստանը կայուն ժողովրդավարական երկիր է, որտեղ ապահովված է օրենքի գերագույնությունը. Կվիրիկաշվիլի
Վրաստանը կայուն ժողովրդավարական երկիր է, որտեղ ապահովված է օրենքի գերագույնությունը, գործում է բաց շուկա, որտեղ պաշտպանված են արտահանողների իրավունքները, երկրում լիբերալ տնտեսություն է, իսկ մեր աշխարհագրական վայրը ռազմավարական նշանակություն ունի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ «Վրաստանի բանկ»-ի ներդրողների հետ հանդիպմանը խոսքով ելույթ ունենալիս:
Վարչապետը. նշել է, որ բիզնեսի աջժակցությունը՝ Վրաստանի կառավարության և անձամբ իր համար կարևորագույն առաջնահերթություններից է:
«Վրաստանը արժանապատվորեն հաղթահարեց ճգնաժամը և արտաքին ցնցումները, որոնք տեղի էին ունեցել մի քանի տար առաջ, ցուցադրեց օրինակելի կայունություն տարածաշրջանում, որը փաստում է Վրաստանում միջազգային արժութային հիմնադրամի առաքելության գնահատականը:
2017 թվականի առաջին 9 ամիսներին, Վրաստանի համախառն ներքին արդյունքի միջին աճը կազմել է 4,7%»,- հայտարարել է վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է զբոսաշրջիկների աճի միտումների մասին և նշել, որ 2017 թվականի 10 ամսվա տվյալներով, որը արդեն գերազանցում 2016 թվականի ամբողջ ցուցանիշը, տուրիստների քանակը այս տարի հասնում է 7 միլիոնի: Վարչապետի գնահատմամբ, սա բազմաթիվ լավ հնարավորություններբ է ստղեծում հյուրանոցային սեկտորի համար: