Վրաստանը բարեխղճորեն կատարում է իր հարեւանական պարատավորությունները. Սերժ Սարգսյան
Վրաստանը բարեխղճորեն կատարում է իր հարեւանական պարատավորությունները. Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Business FM-ի գլխավոր խմբագիր Իլյա Կոպելևիչին: Հարցազրույցի ժամանակ շոշափվել են Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ համաձայանագրի ստորագրումը:

Լրագրողը նշել է, որ գտնվել է Spayka ընկերությունում, որը հավանաբար Հայաստանիգյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտահանողն է:

 

Լրագրող.

Ես առաջին հերթին հարցրել եմ ահա թե ինչի մասին. մենք բաժանված ենք Վրաստանով, այնԵվրոպական միության հետ ազատ առևտրի գոտու մի մասն է: Նրանցից իմացա, որ ոչ մի խնդիրչունենք: Իսկապես առևտրաշրջանառությունն աճում է և նախատեսվում է, որ շատ արագ կաճի: Այնումամենայնիվ այդ տարածքը հատելու և Վրաստանի գործոնն ի սկզբանենախատեսվե՞լ է: Այն կարո՞ղ է արգելակող լինել Ռուսաստանի և հայաստանի միջև  առևտրի զարգացմանը:

 

Սերժ Սարգսյան.

Եթե մենք Վրաստանի հետ վատ հարաբերություններ ունենայինք, իհարկե, կարող էր: Բայց այդպիսի դեպքեր չեն եղել: Ներկայումս Հայաստանը հնարավորություն չունի առևտրայիին հարաբերություններ (ԵՄ երկրների հետ) վարել այլ կերպ, քան Վրաստանով: Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր զբաղվում էին և´ Մաքսային միության և´ Եվրասիական տնտեսական միության կազմավորման հարցերով, հավանաբար մտածում էին, որ դա մեծ խոչընդոտ է: Սակայն, հետագայում նրանք հասկացան, որ դա այդպես չէ: Իհարկե դա որոշ իմաստով կարողէ  լինել տեխնիկական խոչընդոտ, սակայն այն կարելի է հաղթահարել: Առևտրատնտեսական շրջանառությունը ցույց է տալիս, որ վրացական կողմը շատ լավ է կատարում իր ինչպես հարևանական, այնպես էլ  այլ պարտավորությունները: Հետևաբար, իհարկե, խոչընդոտն այս դեպքում  որակապես այնքան էլ լավ վիճակում չգտնվող ճանապարհն է: Ես նկատի ունեմ լեռնային ճանապարհը. Անձրևներ, ձյուն և ամեն ինչ: Այժմ մենք մտածում ենք, թե ինչպես երկրորդ ճանապարհը ստեղծենք:

Լրագրող

Գիտեք, գործարարներն ինձ այնպիսի բաներ պատմեցին, որոնք ինձ վրա մեծ տպավորություն թողեցին: Գյուղատնտեսական արտադրանքի առաքումը, ինչքան արագ, այնքանլավ, անհամեմատ հեշտացել է, բայց միևնույն է Վրաստանի և Ռուսասատանի հետ  սահմանին՝ Վերին Լարսում հայկական արտադրանքն առանց զննության, առանց մաքսատուրքի է անցնում, վրացականը՝ ենթարկվում է մաքսային զննության, և  նրանք հաճախ բոլորի հետ նույն հերթում են կանգնում:

Այո: Իհարկե, մենք պարբերաբար այդ հարցերը բարձրացնում ենք: Մենք մի կողմից պետք է  բարելավենք անցակետերի աշխատաքնը, մյուս կողմից՝ այդ արտադրանքները ռուսական շուկա հասցնելու համար այլընտրանքային ուղիներ գտնենք: Միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է և ցանկացած աշխատանքի կատարելագործման համար ժամանակ է պետք: Ո՞ր ճյուղերն են Հայաստանում Մաքսային միության շնորհիվ ավելի ակտիվ զարգանում:

 

Սերժ Սարգսյան.

Առաջին հերթին գյուղատնտեսությունը: Մենք այժմ լրջորեն զբաղվում են արդյունաբերական կոոպերացիայով: Մենք վստահ ենք, որ գործիքաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության ոլորտում համատեղ կարող ենք մրցունակ արտադրանք ունենալ: Այդպիսի հնարավորություն կա: Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ բանակցում ենք, արդեն զբաղվում ենք այդ հարցով: Վերջերս մեզ մոտ էր պարոն Մանթուրովը, այդ թեմայով նրա հետ խոսել ենք: Այստեղ մենք ուզում ենք մեր մրցակցային առավելությունն օգտագործել: Այն իմաստով, որ հայերի երկու երրորդը Հայաստանից դուրս են ապրում: Եվ քանի որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն երկրների հասարակություններում, որտեղ ապրում են , նրանք լուրջ հաջողությունների են հասնում: Այդ թվում և արդյունաբերության մեջ: Բնականաբար, մրցունակները: Մենք օգտագործում ենք այդ հնարավորությունը:Մենք մեր երկրի տարածում ստեղծում ենք համատեղ ձեռնարկություններ, իսկ հետագայում  հնարավոր է ռուսական ձեռնարկությունների հետ դրանց կոոպերատիվները ստեղծենք:

Հետևաբար այստեղ մեծ ներուժ կա, այն օգտագործելու ենք: Հսկայական ներուժ: Փետրվարից մենք որոշում ենք ընդունել Հայաստանում ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի մասին: