Վիետնամում «Դամրի» թայֆունի հետևանքով զոհվել է 44 մարդ (լուսանկարներ)
Վիետնամում «Դամրի» թայֆունի հետևանքով զոհվել է 44 մարդ (լուսանկարներ)

Վիետնամի կենտրոնական հատվածին պատուհասած «Դամրի» թայֆունի հետևանքով վերջին 3 օրվա ընթացքում 49 մարդ է զոհվել, ևս 19-ը համարվում է անհետ կորած:

Ինչպես նշում է lenta.ru-ն, բնական տարերքի հետևանքով ջրի տակ է անցել 40.000 բնակելի կառույց, մոտ 30.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Բազմաթիվ շրջաններ զրկվել են էլեկտրաէներգիայից ու արտաքին աշխարհի հետ կապից:

Ջրի տակ է անցել 40.000 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչպես նաև երկրի հյուսիսն ու հարավը կապող երկաթգծի մի մասը, տրանսվիետնամական ավտոմայրուղու բազմաթիվ հատվածներ:

Հասցրած վնասի չափով «Դամրի»-ն դարձել է վերջին 20 տարում երկրին պատուհասած ամենախոշոր բնական աղետը: