Սոչիում միմյանց հանդիպելու են Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայփ Էրդողանը
Սոչիում միմյանց հանդիպելու են Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայփ Էրդողանը

Այսօր, Սոչիում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարն ու իրավիճակը Սիրիայում, փոխանցում  է RIA Novosti-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում երկու առաջնորդները նաև ծրագրում են կարծիքների փոխանակություն տարածաշրջանային և միջազգային հարցերով, ինչպես նաև առևտրա-տնտեսական կապերի ամրապնդման և էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարների քննարկում։