Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայփ Էրդողանի հանդիպումը

Սոչիում ավարտվել է  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Էրդողանի և Պուտինի միջև բանակցությունները երկու ժամվա փոխարեն տևել է 4 ժամ: Տարածված լրատվությամբ նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությանը, անայցագրային ռեժիմին և սիրիայի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկրի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները անցել են նոր և ավելի հզոր մակարդակի վրա: