Սաուդյան Արաբիայում ձերբակալել են 11 արքայազնի
Սաուդյան Արաբիայում ձերբակալել են 11 արքայազնի

Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազներից մեկը Վրաստանի պատվավոր քաղաքացի է: Ալ Վալիդ Բին Տալիլ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը Թբիլիսիում էր գտնվում 2015 թվականի հունիսի 13-ի աղետից մի քանի օր շուտ: Այն ժամանակ արքայազնը երկրին էր փոխանցել 300 հազար դոլար:

62 ամյա արքայազնը աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկն է, նրա կարողությունը կազմում է 18 մլրդ. Դոլար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են թագավորական ընտանիքի մի քանի անդամներ, ինչպես նաև տասնյակ նախկին պետպաշտոնյաներ: Ձերբակալումները կատարվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Գոյություն ունեցող լրատվության համաձայն ձերբակալվել է  11 արքայազն և 4 գործող նախարար:

Ընդ որում, կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն, որն իրականացրել է ձերբակալումները, ստեղծվել է իրադարձություններից ընդամենը մեկ օր առաջ և այն ղեկավարում է թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը։