Ռուս հակերները, ովքեր ներգրավվել են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, կիբերհարձակումներ են իրականացրել նաև Վրաստանում. «Ասոշիեյթեդ Պրես»
Ռուս հակերները, ովքեր 2016 թվականին ներգրավվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին, կիբերհարձակումներ են իրականացրել ողջ աշխարհում,- այս մասին գրել է «Ասոշիեյթեդ Պրեսը»:
Հրատարակչության լրատվությամբ ԱՄՆ-ից բացի կիբերհարձակումներ են իրականացվել՝ ՈՒկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում և Սիրիայում:
Գործը վերաբերում է 2015 թվականի մարտից 2016-ի մայիս ընկած ժամանակահատվածին: Fancy Bears անվանմամբ հայտնի խմբավորման անդամները ԱՄՆ-ում փորձել են կոտրել մոտ 573 էլեկտրոնային փոստ:
Հակերների թիրախում են հայտնվել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը և ՈՒեսլի Կլարկը:
Հակերները հարձակվել են նաև ուկրաինացի սպաների, ռուս ընդիմադիրների և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աշխատակիցների էլեկտրոնային փոստերի վրա:
«Ասոշիեյթեդ Պրես»-ի լրատվությամբ հարձակման են ենթարկվել Գուգլի էլեկտրոնային փոստի 4700 օգտատեր, Կիևում Հռոմի Պապի ներկայացուցիչը և Pussy Raiot երաժշտական խմբի անդամները:
Հեղինակ -
Edgar Barsegyan