Ռուսաստանը՝ շախմատի կանանց Եվրոպայի չեմպիոն, նախավերջի տուրից հետո Վրաստանը երկրորդ տեղում է, իսկ Հայաստանի թիմը հնգյակում

15:06, 06.11.2017

Հերսոնիսոսում կայացան Եվրոպայի կանանց թիմային առաջնության 8-րդ տուրի պարտիաները: Նախավերջին տուրում  Վրաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Լեհաստանի հավաքականի մոտ:

Հայաստանի կանանց հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթանակ տոնեց Չեխիայի ընտրանու նկատմամբ: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տոնեցին, Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց:

8-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Թուրքիային և, իր ակտիվում գրանցելով 15 թիմային միավոր, մրցաշարի ավարտից դեռևս մեկ տուր առաջ հռչակվեց Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն:

Վրաստանի և Լեհաստանի հավաքականները 12-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Հայաստանի և Ուկրաինայի ընտրանիները 11-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները:

9-րդ տուրի կենտրոնական մրցախաղեր.

 

Հայաստան–Ռուսաստան
Վրաստան–Իտալիա
Ռումինիա–Լեհաստան
Թուրքիա – Ուկրաինա

 

Նմանատիպ