ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Դեյր Էլ Զորում ԻՊ-ի պահեստներին հասցված ավիահարվածների տեսանյութը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր յութուբյան ալիքում հրապարակել է 6 հեռահար ռմբակոծիչից իրականացված ավիահարվածները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածներ են իրականացրել Դեյր Էլ Զորի Աբու Քամալ շրջանում իսլամիստների պահեստների և այլ կառույցների ուղղությամբ:
Ռբմակոծիչներն օդ են բարձրացել Ռուսաստանի տարածքից և անցել են Իրանի ու Իրաքի տարածքները: Հանձնարարության ավարտին օդանավերը վերադարձել են ՌԴ:
https://www.youtube.com/watch?v=TV_Stb-T4K8