Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակները. Նիկոլոզ Բասիլաշվիլին մնացել է TOP60-ից դուրս
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակները. Նիկոլոզ Բասիլաշվիլին մնացել է TOP60-ից դուրս

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) այսօր  հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները, որի համաձայն վրաց թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին նահանջել է 4 հորիզոնականով և հայտնվել TOP60-ից դուրս:

Անցած շաբաթ Բասիլաշվիլին չի կարողացել հաղթահարել Փարիզի «Մաստերս» մրցաշարի ընտրական փուլը:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը բարձրացել է երրորդ տեղ: Աշխարհի նախկին առաջին ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը դուրս են մնացել լավագույն տասնյակից: Սերբ Ջոկովիչը նահանջել է 12-րդ տեղ, իսկ բրիտանացի Մարեյը՝ 16-րդ: Ջոկովիչը նախորդ անգամ ATP-ի լավագույն տասնյակից դուրս էր մնացել 2007 թվականի մարտին:

Կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում կա միայն մեկ փոփոխության: Ամերիկուհի Կոկո Վանդևեյը բարձրացել է 10-րդ տեղ:

 

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10 645
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 9005
3 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) – 4410
4 (6). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) -3815
5 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 3805
6 (8). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3650
7 (9). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) – 3150
8 (10). Դավիդ Գոֆեն (Բելգիա) – 2975
9 (22). Ջեկ Սոկ (ԱՄՆ) – 2765
10 (11). Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) – 2615

45 (44). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1030

 

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 6175
2 (2). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) – 6135
3 (3). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) – 6015
4 (4). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) – 5730
5 (5). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) –  5597
6 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) –  5500
7 (7). Ելենա Օստապենկո (Լատվիա) –  5010
8 (8). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4420
9 (9). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) – 3610
10 (12). Կոկո Վանդեւեյ (ԱՄՆ) – 3258