Պեկինում հրդեհի հետեւանքով 19 մարդ է մահացել
Պեկինում հրդեհի հետեւանքով 19 մարդ է մահացել

Պեկինի հարավում խոշոր հրդեհի հետևանքով 19 մարդ է մհացել, ևս 8-ը այրվածքներ են ստացել, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 18-ին, ժամը 18-ի սահմաններում, Դասինի շրջանի Սինցզյան գյուղում։ Հրշեջներին հաջողվել է կրակը մարել միայն 3 ժամ անց։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել Պեկինի կուսկոմի քարտուղար Ցայ Ցին և Պեկինի քաղաքապետի  պաշտոնակատար Չժեն Ցզինին։

Ցայ Ցին հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կհետաքննի տեղի ունեցածի պատճառները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին։

Թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել հրդեհը, չի հաղորդվում, սակայն քաղաքապետի պաշտոնակատարը հանձնարարել է փակել շրջակայքի բոլոր արդյունաբերական օբյեկտները, նաեւ վերացնել բոլոր անօրինական բիզնեսները։