Չկա ոչ մի հիմնախնդիր, նույնիսկ ազգային, որի լուծման ճանապարհները չեն գտնվի Իլիա Ճավճավաձեի արտահայտած մտքերի մեջ. Կվիրիկաշվիլի
Չկա ոչ մի հիմնախնդիր, նույնիսկ ազգային, որի լուծման ճանապարհները չեն գտնվի Իլիա Ճավճավաձեի արտահայտած մտքերի մեջ,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է կառավարության նիստը բացելիս:
Վարչապետը խոսել է նաև Իլիա Ճավճավաձեի 180-ամյա հոբելյանի առթիվ ծրագրված միջոցառումների մասին:
«Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել մեր ազգային գործչի,վրացիների լուսավորչի Իլիա Ճավճավաձեի 180-ամյա հոբելյանի առթիվ: Կառավարության որոշմամբ միջոցառումներ են անց կացվելու ՝Թբիլիսիում, Սագուրամոյում և Ղվարելիում: Մենք պետք է անենք հնարավորինս մեր ժողովրդի հետ միասին, որ երկիրը դառնա այնպիսին, ինչպիսին զանկանում էր մեծ Իլիան»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan