ՈՒզբեկստանը օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին երեկ տեղի ունեցած հարձակման հետաքննության գործում
ՈՒզբեկստանը օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին երեկ տեղի ունեցած հարձակման հետաքննության գործում

ՈՒզբեկստանի նախագահ Շավկատ Միրզեևը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է օգնություն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործում:

Ինչպես նշել է նախագահը, Մանհետենում տեղի ունեցած միջադեպը անհնար է արդարացնել:

«ՈՒզբեկստանը պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի օգնություն ցուցաբերվի ԱՄՆ-ին հետաքննության ժամանակ»,- ասել է Միրզեևը:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգներում երեկ տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է 8 և ծանր վիրավորվել 11 մարդ:

Հարձակվողը, ազգությամբ ուզբեկ, արդյեն ձերբակալված  է: