Ոչ մի բարեփոխում չի իրականացվի առանց բիզնես սեկտորի հետ կոնսուլտացիաներ անցնելուց. Մամուկա Բախտաձե
Ոչ մի բարեփոխում չի իրականացվի առանց բիզնես սեկտորի հետ կոնսուլտացիաներ անցնելուց,- այս հայտարարությունը արել է ֆինանսների նոր նախարար Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքերով այս պահին կարևոր է իրականացվի բյուրոկրատական ծախսերի օպտիմալացում:
«Ինչ վերաբերում է դիրքորոշումներին, ապա հիմնական ուղղությունը լինելու է նվազ բյուրոկրատիա և ավել արդյունավետություն: Շատ կարևոր է իրականացվի բյուրոկրատական ծախսերի օպտիմալացում, գտնում եմ մեզ կհաջողվի հաղթահարել այս հիմնախնդիրը: Մենք հիմնական առաջնահերթությունը լինելու է մանր և միջին բիզնեսի հետ համագործակցությունը»,-ասել է Բախտաձեն:
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր նշանակումը մեծ պատասխանատվություն է քանզի ղեկավարելու է հաջողություններ գրանցող գերատեսչություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan