Ոչկառավարական կազմակերպությունների տվյալներով Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմը բոլորից շատ խախտում են Թբիլիսեցիները և Իմերեթիի տարածաշրջանի բնակիչները
Թբիլիսին և Իմերեթին այն շրջաններն են, որտեղ բարձր է այն մարդկանց քանակը, ովքեր խախտել են Եվրամիության հետ առանց այցեգրի ռեժիմի պայմանները,- այս մասին լրագրողներին է հայտնել «Սիդա» ոչկառավարական կազմակերպության տնօրեն Զվիադ Դեվդարիանին:
Նա խոսել է անայցագրային ռեժիմի հաստատումից 7 ամիս անց ներկայացված վիճակագրության մասին և նշել, որ անայցագրային ռեժիմից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ, սակայն տվյալները տագնապալի են:
Դեվդարիանին նշել է, որ բնակչությունը պետք է հասկանա, որ Եվրոպայում մնալով և ռեժիմը խախտելով մեծ վնաս է հասցվում ինչպես իրենց, այնպես էլ Վրաստանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan