Նոր ուսումնական տարուց դպրոցներում հայտնվելու են սեղանային զվարճալի խաղեր

12:18, 04.10.2017

Նոր ուսումնական տարուց, աշակերտներին դպրոցներում դիմավորելու են՝ սեղանային տարբեր խաղեր,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:

Նրա խոսքերով, նախարարությունը արդեն աշխատում է խաղեր արտադրող ընկերությունների հետ, որպեսզի առաջինից 6-րդ դասարաններում, սեղանային խաղերի օգտագործումը լինի հաճախակի:

«Սեղանային խաղերը լինելու են բազմապիսի, սկսած խոսք կազմելուց, ավարտած պատմական իրադարձությունների և գրականության նմուշների ուսումնասիրությամբ: Սեղանային խաղերը, այս դեպքում չեն լինելու մարզական ուղղությամբ: Այս պահին մշակում ենք պիլոտային ծրագիր,սակայն մեր նպատակն է, որ տարին մեկ անգամ սեղանային խաղերի բազան թարմացվի: Գտնում եմ, որ միայն տնային հանձնարարություններ կատարելով, մենք չեն կարող հասնել կրթության այն մակարդակին, որը հարկավոր է մեզ»,-ասել է Ջեջելավան:

Նմանատիպ