Նորմանդիայում վաճառքի է հանվել Ադոլֆ Հիտլերի անձնական բունկերը
Նորմանդիայում վաճառքի է հանվել Ադոլֆ Հիտլերի անձնական բունկերը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների վիթխարի բունկերը, որը գտնվում է Գերնսի կղզում, վաճառվում է 155 հազար ֆունտով, հայտնում է Daily Mail-ը։

2 մետր հաստությամբ պատերով պաշտպանիչ հաստատությունը կառուցվել էր Ադոլֆ Հիտլերի հրամանով՝ Նորմանդական կղզիներում գերմանական զորքերի տեղակայման համար՝ 1940 թվականին հաջող ներխուժումից հետո։ 1945 թվականից հետո բունկերը դատարկվել է, և ահա հիմա դրա տերն առաջարկում է վերածել հաստատությունը վիթխարի ատրակցիոնի։

Բետոնե բունկերում կա օդազտման համակարգ, վթարային անցք, ննջասենյակ, որում կարող է տեղավորվել 12 մարդ, սանհանգույց, պահեստային տարածք։ Պատերի վրա մինչ օրս պահպանվել են նախազգուշական գրություններն ու հրահանգները՝ գազային հարձակման դեպքում։