Նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո արդարադատության նախարարությունը մի քանի միլիոն լարիով փոխհատուցել է «Իմեդի» հեռուստաալիքին հասցված վնասը. Իսակաձե
Նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո արդարադատության նախարարությունը մի քանի միլիոն լարիով փոխհատուցել է «Իմեդի» հեռուստաալիքին հասցված վնասը. Իսակաձե

«Իմեդի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Գիորգի Իսակաձեն այսօր կայացած դատավարության ժամանակ խոսել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին հեռուստատեսությանը հասցված վնասի մասին:

Նոյեմբերի 7-ին ցույցի ցրման և «Իմեդի» հեռուստաալիք ներխուժման գործով վկայի կարգավիճակով հարցաքննվող Իսակաձեն հայտարարել է, որ շարքից դուրս էր բերվել եթերը կարգավորող պուլտը և նրա վերանորոգումը իրականացրել են ալիքի տեխնիկական խմբի անդամները:

Ինչպես նշել է Իսակաձեն, արդարադատության նախարարությունը մի քանի միլիոն լարիով  փոխհատուցել է հեռուստատեսությանը հասցված վնասը:

«Հիմնվել է հատուկ աշխատանքային խումբ, որը հաշվել է վնասը: Հիմնականում վնասվել են կառավարիչ սարքավորումները, որի հետևանքով խափանվել է հեռուստատեսության աշխատանքը»,- ասել է Իսակաձեն:

Նշենք, որ այս գործով մեղադրյալներ են՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, Գիգի ՈՒգուլավան, Դավիթ Կեզերաշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին: