Նոյեմբերի 7-ին սահմանադրությունը պատռվեց բնակչության գլխին. Սոզար Սուբարի
«2007 թվականի նոյեմբերի 7-ին սահմանադրությունը պատռեցին Վրաստանի քաղաքացիների գլխին»,- այս հայտարարությունը արել է բռնի տեղահանված անձանց և վերաբնակեցվածների նախարար Սոզար Սուբարին:
«Նոյեմբերի 7-ին ես ժողովրդական պաշտպանն էի և այն ժամանակվա իրադարձությունները կիսել եմ երկու մասի, առաջինը՝ Վրաստանի քաղաքացիների գլխին պատռվեց սահմանադրությունը և երկրորդը՝ այդ գործողությամբ խախտվեց Վրաստանի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- ասել է Սուբարին:
Նախարարի խոսքերով «Իմեդի» հեռուստաալիք ներխուժելով գիծ քաշվեց ամեն բանի վրա, արդյունքում վրաց ժողովուրդը դիմակայեց այդ ուժին և Սաակաշվիլիին ու նրա քաղաքական ընկերներին հեռացրեց քաղաքականությունից:
Հեղինակ -
Edgar Barsegyan